Դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ Սիսիանի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Նշենք, որ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է, ցուցակում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել