Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը ընդունել է համապատասխան որոշումներ

ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հուլիսի 2-ին տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի:

Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից:

Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, նիստի ընթացքում ուսումնասիրելով Արմավիրի մարզի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից անհրաժեշտ հիմնավորումներով և պարզաբանումներով ներկայացված տարկետման իրավունքից օգտվող և պարտադիրր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող 2021 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիների անձնական գործերում առկա բոլոր փաստաթղթերը, ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակում ընդունել է համապատասխան որոշումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել