Արսեն Թորոսյանին շնորհակալություն մեր ժամանակների լավագույն պետական գործիչներից մեկը դառնալու համար․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի որոշմամբ այսօր նշանակվել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Շնորհակալություն Վարչապետին հերթական անգամ կարևոր պաշտոն վստահելու համար, Արսեն Թորոսյանին շնորհակալություն մեր ժամանակների լավագույն պետական գործիչներից մեկը դառնալու համար:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է նա:

Հավելենք նաև, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 24-ից։ Մինչ այդ էլ՝ ՀՀ նախագահի նոյեմբերի 23-ի հրամանագրի համաձայն էլ ազատվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սոպորտի նախարարի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել