Որքա՞ն է վարձատրվում մարդու իրավունքների պաշտպանը

Պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին՝ 730080 դրամ։ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ այդ պաշտոնում աշխատանքի ստաժից ելնելով:

Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձին տրվում է կենսաթոշակ` իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել