Երթևեկության փոփոխություն՝ հունիսի 19-ից․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի վրա հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ երթևեկելի գոտի ըստ կից ներկայացված սխեմայի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել