Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե ձերբակալման և թե հնարավոր կալանավորման մասով:
Հետևաբար պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»: