Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց – Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում են ՃՈ-ից։

Փոփոխության արդյունքում Չեխովի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կունենան երթևեկության առավելություն Շևչենկոյի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել