Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի առաջնորդներն ամփոփում են քարոզարշավը.
«Հունիսի 20-ին մենք ընտրելու ենք Հայաստանի և կայսրության միջև: Մենք ենք որոշելու հայոց պատմության թափանիվը ետ է շրջվում, թե առաջ: Ցանկացած տատանում կարող է կործանարար լինել ձեր որոշման մեջ պետք է լինեք հստակ և աներեր, դրանից է կախված, թե ինչպիսի Հայաստան կունենանք վաղը:
Մենք գիտենք՝ ինչպես մեր միակ ռազմավարական դաշնակցի՝ սփյուռքի հետ թև թևի տված լծվենք մեր տնտեսության, արդյունաբերության, ռազմարդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական կարողությունների, գիտության, բարձրագույն և հանրակրթական, մշակույթի, ներքին և արտաքին քաղաքական հիմնահարցերի լուծմանը:
Մենք հստակ պետք է մերժենք գողապետությունը` պարագլուխներով, շահառուներով ու թերմածքով, միաժամանակ ճանապարհ տանք այն ուժերին, որոնք հեղափոխության խմդիրներն ու իդեաները շարժելու են առաջ»: