Մենք Սյունիք ենք գնացել ոչ թե 400, այլ 1000 մեքենայով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճի ժամանակ հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիք է գանցել ոչ թե 400, այլ 1000 մեքենայով․ «Ենթադրում եք, որ Հայաստանի իշխող կուսակցությունը մեքենա ունեցող 1000 անդամ չունի՞, որ վեր կենա ու Սյունիքի մարզ գնա»։

Նա նաև նշեց, որ ոստիկանությունը ապահովել է բոլոր քաղաքական ուժերի քարոզարշավի անվտանգությունը և ոչ մի միջադեպ չի եղել․ «Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է շնորհակալություն հայտնենք ոստիկանությանը և ԱԱԾ-ին։ Ես հայտնում են, դուք ուզում եք հայտնեք, ուզում եք մի հայտնեք»,-նշեց նա։

Բանավեճին ներկա բոլոր քաղաքական ուժերի կոչը մեկն էր․ հունիսի 20-ին գնալ ընտրության և ընտրել իրենց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել