Ըստ Քոչարյանի՝ ՔՊ-ն կհայտնվի խորհրդարանում

«Այս քաղաքական ուժի պուլտն ուրիշ տեղում է գտնվում, ուղղակի բավարար հայրենասիրություն չկար և ընդհանրապես երկրի նկատմամբ պատասխանատվության զգացմունք չկար, որ թույլ չտային այլ արժեքային համակարգով, այլ մոտեցումներով, այլ շահադիտական նպատակներով կառավարվի այս երկիրը, ուրիշ տեղից»,-այս մասին Գավառում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ խնդիր ստեղծողն ունակ չէ այդ խնդիրը լուծել:

«Պետք է սրանց հեռացնենք, պետք է հեռացնենք վճռական: Իրենք հեռանալուց էլ գլխացավանք են ստեղծելու, եթե մնան խորհրդարանում մեծ ֆրակցիա ունենալով, սա մշտական գլխացավանք է լինելու: Ուրեմն հնարավորին փոքր ծավալով, մանդատներով պետք է իրենք հայտնվեն խորհրդարանում: Ավելի արդար կլիներ, ավելի ճիշտ կլիներ ընհանրապես չհայտնվեին խորհրդարանում, բայց իրականությունը սա է»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել