Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ. Արմեն Աշոտյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ գարշահոտ վիժվածքն ուղիղ եթերում աղերսում է գնալ իր հանրահավաքին, հանրապետության տարբեր մարզերից դեպի Երևան են բերվում հազարավոր պետական ծառայողներ, մարզպետարանների աշխատակիցներ, ուսուցիչներ և բժիշկներ:

Առավոտվանից տասնյակ ահազանգեր եմ ստանում վարչական լծակներով հավաքագրվող մարդկանց մասին, ում աշխատանքից ազատելու սպառնալիքով ցուցակագրում են, նստացնում ավտոբուսներ ու մայրաքաղաք բերում՝ դավաճան սրիկայի համար “մասսովկա” ծառայեցնելու նպատակով:

Օրինակ, Վարդենիսից ավտոբուսները շարժվել են 16:00-ին, Ալավերդիից՝ 14:00-ին և այլն:
Հարգելի հայրենակիցներ,

Տականքի պարտության ժամը մոտ է, ոչ մի բանից մի վախեցեք:

Կարևոր է, որ հունիսի 20-ին գնաք ու քվեարկեք խղճով մեր Հայրնեիքի, ձեր ու մեր ոտնահարված պատիվը վերականգնելու համար:

Իսկ սրիկայի դատն ու դատաստանը առջևում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել