«Նրանք պիտի ստանան 0 քվե». Ռուբեն Ռուբինյան

7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։

Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։

Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։

Նրանք պիտի ստանան 0 քվե։

Ապագա կա»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել