Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաները կարող են ՊՇՌ թեստ չհանձնել

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

«Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ անելու պայմանը»,- հայտնում է դեսպանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել