Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը և Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի կանցլեր Սուլև Լյաենեը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` նպատակ ունենալով բարձրացնելու դատական ակտերի հարկադիր կատարման օրենսդրական և իրավակիրառ մեխանիզմների արդյունավետությունը, ձգտելով բարձրացնելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դատական ակտերի հարկադիր կատարման` հնարավորինս արագ և խնայողական միջոցներ:
Կողմերի միջև համագործակցության հիմքերի ստեղծման, փոխադարձ կապերի ամրապնդման, համատեղ աշխատանքների համակարգման և իրականացման նպատակով նախատեսվում է հուշագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որի առաքելությունը կլինի ողջամիտ ժամկետում մշակել և Կողմերի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովվող ծառայության և Դատական կատարողների և սնանկության կառավարիչների էստոնական պալատի միջև համագործակցության միջոցառումների ծրագիրը», համագործակցության ծրագրում նախատեսված միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով Կողմերի միջև տեղի կունենան փոխադարձ այցելություններ, աշխատանքային քննարկումներ և այլն:
Միհրան Պողոսյանը և Սուլև Լյաենեը փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո միմյանց փոխանցեցին հուշանվերներ, ինչպես նաև հույս հայտնեցին համատեղ արդյունավետ աշխատելու մասին:
Իրավաբան.net