Սպիտակ քաղաքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այսօրվա իշխող կառավարությունը երկիրն ավերակների է վերածում:
«Մենք գալիս ենք իշխանության մեկ կարևոր նպատակով՝ վերականգնել երկրի անվտանգությունը, պաշտպանել երկրի սահմանները և ապահովել տնտեսական վերելք Հայաստանի համար, կանխել արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր և ապահովել ձեզ բոլորիդ բարեկեցիկ կյանքով»,-ասաց նա:
ՀՀ 2-րդ նախագահի խոսքով՝ իրենք իրենց հետ բերելու են հանգստություն:
«Ես ձեզ շատ եմ կարոտել, երկար ժամանակ չեմ հանդիպել: Մեկ հանդիպում վերջերս եմ ունեցել, բայց այսօր զանգվածը շատ ավելի մեծ է: Ես շատ շնորհակալ եմ, որ չեք մոռացել այն աշխատանքները, որոնք այստեղ կատարվել են: Սիրելի սպտակցիներ, վստահեցնում եմ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու»: