7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարող է թվալ, որ բարոյական, կրթված լինելը այլևս մոդայիկ չէ։
Կարող է թվալ, որ հայհոյելն ու սպառնալը տղամարդկության պատրանք է ստեղծում։
Կարող է թվալ, որ մարտնչող տգիտությունը հաղթանակի երաշխիքն է։
Բայց պետք չէ հիասթափվել ծափողջույնների քանակից … Ընդհանրապես պետք չէ հիասթափվել այս ամենից, որովհետև դրանից հետո ավելի լավ չի լինում։
Հ.Գ. Մնում է՝ մինչև անդառնալիության կետը հիասթափվել հիասթափվելուց …»: