«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի գույքն ու եկամուտները

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Իրավաբան.net-ը հրապարակում է կուսակցությունները գլխավորող առաջին համարների, հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Ընտրություններին 6-րդ համարի տակ հանդես եկող «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ըստ հայտարարագրի, նա Երևանի կենտրոնում մեկ բնակարան ունի՝ 106 քմ տարածք կազմող։

Նրա եկամուտները ստացվում են ԱԱԾ թոշակից, որը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 113 հազար դրամ։

Արթուր Վանեցյանի դրամական միջոցները կազմում են 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար։

Նշենք, ոև 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ Վանեցյանը ներկայացրել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, նա նշել էր նաև Lexus NX 300H մակնիշի ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել