«Առաքել Ալկո» ՍՊԸ-ն կվճարի աղբահանության վարձավճարը

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Հարությունյանը հայց է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Առաքել Ալկո» ՍՊ ընկերության` համայնքի բյուջեի օգտին որպես պարտավորություն /900025311649 աղբահանության վարձավճարի վճարման հաշվեհամարին/ 151.794 ՀՀ դրամ, որից ապառք` 135.792 ՀՀ դրամ և 12.09.2012թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 16.002 ՀՀ դրամ, ինչպես նաև 3.036 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին:

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է այն մասին, որ պատասխանող «Առաքել Ալկո» ՍՊ ընկերությունը հանդիսանում է ք.Երևան, Արցախի փող., N 138/1 և 138/2 հասցեներում գտնվող 86 և 1800քմ. մակերեսով արտադրական շինությունների սեփականատերը։

Երևանի ավագանու 2011թ. դեկտեմբերի 9-ի 347-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում աղբահանությունը կազմակերպելու համար աղբահանության վճարի 2012թ-ի դրույքաչափերը, ըստ որի` սահմանվել է ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ 1խմ աղբի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ։ Երևանի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի 360-Ն որոշման 7-րդ կետի համաձայն, հաստատվել է աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը, աղբահանության վճարի հաշվարկները՝ ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից։ Պատասխանողից գանձման ենթակա աղբահանության վճարը հաշվարկվել է ըստ պատասխանողին պատկանող 86 և 1800 քմ. մակերեսների համար։ Պատասխանողի ժամկետանց պարտավորության հանրագումարը 01.01.12թ.-ից մինչև 12.09.2012թ. ընկած ժամանակահատվածի համար կազմում է 151.794 ՀՀ դրամ, որից ապառք` 135.792 ՀՀ դրամ և 12.09.2012թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 16.002 ՀՀ դրամ։

Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ «Առաքել Ալկո» ՍՊ ընկերությունը չի կատարել ք.Երևան, Արցախի փող., N 138/1 և 138/2 հասցեներում գտնվող 86 և 1800քմ. մակերեսով արտադրական շինությունների համար «Աղբահանության և սանիտարական մաքրման» մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի և Երևան քաղաքի ավագանու որոշումներով սահմանված պահանջները, ինչի հիման վրա պատասխանողի ժամկետանց պարտավորության հանրագումարը 01.01.12թ.-ից մինչև 27.08.2012թ. ընկած ժամանակահատվածի համար կազմում է 151.794 ՀՀ դրամ, որից ապառք` 135.792 ՀՀ դրամ և 12.09.2012թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 16.002 ՀՀ դրամ։

Դատարանը վճռեց հայցը բավարել: Պատասխանող «Առաքել Ալկո» ՍՊ ընկերությունից հօգուտ Երևան համայնքի որպես պարտավորություն գումար բռնագանձել /900025311649 աղբահանության վարձավճարի վճարման հաշվեհամարին/ 151.794 ՀՀ դրամ, որից ապառք` 135.792 ՀՀ դրամ և 12.09.2012թ. դրությամբ հաշվարկված օրական տույժեր` 16.002 ՀՀ դրամ, ինչպես նաև 3036 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Ներկայումս սույն գործով պատասխանողը բերել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել