Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:
Սա սահմանվում է Ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածով։
Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, վերադարձվում է`
1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու,
2) բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, իսկ կուսակցության դեպքում` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու,
3) մինչև թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու,
4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ
5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:
Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը չի վերադարձվում: