Մեղադրվում է վագոն տնակում ապօրինի մարտական ձեռքի նռնակ պահելու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Մ.-ի:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Շիրակի մարզի Փանիկ գյուղի իր տանը կից վագոն տնակում 1993 թվականից ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող «ՈՒԶՌԳՄ-2» պայթուցիչով «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ և 5.45մմ տրամաչափի ինքնաձիգի 28 փամփուշտ, որոնք 2013թ մարտի 18-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել