«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի անունից տարածված հայտարարությունը ապատեղեկատվություն է․ Հ1, Հանրային ռադիոընկերություն

Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը հայտնում են, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան անունից մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարությունը ապատեղեկատվություն է պարունակում:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը լուսաբանվել է Հանրային ռադիոյի Առաջին ալիքի լրատվական ծրագրի ժամը 13:00-ի, 14:00-ի և 16:00-ի թողարկումներում:

Նշված ասուլիսը ներառված է եղել նաև Հանրային հեռուստատեսության Լրատվական ծառայության կողմից լուսաբանվելիք միջոցառումների ցանկում և պատրաստ կլինի հեռարձակման 17:00-ի, 19:00-ի և 21:00-ի հիմնական թողարկումների համար:

Ուստի, «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հանրային հեռարձակողները պահանջում են հրապարակման հերքում վերոնշյալ հայտարարությունը տարածած լրատվամիջոցներից:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն էր տարախել՝ նշելով․ «Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք արձագանքեցին «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայության հրավերին, հավատարմագրվեցին և լուսաբանեցին այսօրվա հանդիպումը։

Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։ Նշվածը նախընտրական քաղաքական գործընթացների համատեքստում գնահատում ենք կանխակալ վարքագիծ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել