Ովքեր կգլխավորեն «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը

2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը և Անի Խաչատրյանը:

Այս մասին հայտնում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նշենք, որ Արամ Սարգսյանը 1999-2000 թվականների զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, եղել է Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Արտակ Զեյնալյանը ևս Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է եղել, 2018-2019 թվականներին զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

Անի Խաչատրյանն այժմ Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել