Մի քիչ նման է, երբ փողոցում տղան երեխային ապտակում է, վազելով գնում է պապայի մոտ. Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

«Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով նախընտրական իրենց ծրագրից ասաց. «Բանաձևը դա է լինելու՝ արժանապատիվ խաղաղություն, որովհետև կարող է խաղաղություն լինել նաև անարժանապատիվ: Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ տալով խաղաղ ապրի, եթե պատրաստ եք նման խաղաղության՝ ուրեմն գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին և չորեքթաթ տալով ապրեք ձեր ամբողջ կյանքը: Այո՛, մենք արժանապատիվ խաղաղություն ենք բերելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու մասին նախագահն ասաց, որ եթե երկիրը ոչինչ չի արել, ապա ինչ հարցով է դիմել:

«Մի քիչ նման է, երբ փողոցում մեծոտ տղան երեխային ապտակում է, վազելով գնում է պապայի մոտ կամ գոռում է, պապա՝ ինչ-որ բան արա: Վերջը՝ պետություն ենք, թե՞ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն ունենք, թե՞ ոչ: Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, մտածո՞ւմ ես, որ ինչ-որ մեկը գալու է քո տեղը այս հարցը լուծի՞: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի պատմության մեջ նման դրսևորումներ չեն եղել: Եթե դու ոչինչ չես անում քո կենսագոյության համար, քո փոխարեն ոչ ոք չի անելու, սա ակնհայտ բանաձև է»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել