Պաշտոնանկումներ ու նոր նշանակումներ՝ ոստիկանության համակարգում

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի մայիսի 22-ի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետի պաշտոնում։

Մինչ այդ, Գրիշա Ամիրխանյանը զբաղեցնում էր ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնը։

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Տիգրան Գրիգորյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի քննական բաժնի պետի պաշտոնից։

Նրա փոխարեն նշանակվել է Արարատ Թևոսյանը, ով մինչ այդ աշխատում էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում՝ ավագ հետաքննիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել