Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր առաջարկով: 

Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:   

Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից: 

Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ տեսակների համար. 

  • Մեքենայի շտապօգնություն 
  • Առողջության ապահովագրություն 
  • Կովիդ-19-ի ապահովագրություն
  • Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից 
  • Օնլայն ԱՊՊԱ

Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել և ներդնել թվային նոր ծառայություններ` պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ` բոլոր հաճախորդների համար: 

Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով ։

————————————

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;   

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ 

Հեռ՝  +374 10 59 21 21 

Կայք՝  ingoarmenia.am 

Էլ հասցե՝ [email protected]

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել