Հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողներ. ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով անցած տարվա հունիսից հետախուզվող երկու երիտասարդ թաքնվում են Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։ Տեղեկությունը հավաստի էր։ Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանում հաշվառված՝ 22, և Թալինում հաշվառված՝ 31 տարեկան երկու տղամարդիկ, որոնք հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել