Քիչ առաջ Սյունիքի մարզում գեներալ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:
Բանակցությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Այս պահի դրությամբ դիրքերում փոփոխություններ չեն եղել:
«Բանակցություններին մասնակցում են առաջին բանակային կորպուսը, գենշտաբը, իսկ ռուսական կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,- ավելի վաղ հայտնել էր Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: