Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն արտգործնախարարին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության վերաբերյալ, ինչին ի պատասխան Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: