Քաղաքապետարանից պարզաբանում են, թե ինչու «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները չեն սպասարկել հանրությանը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,
Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել