«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին և երկրորդ համարի թեկնածուները հայտնի են

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ն որոշել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։ Առաջին ալիքին տված հարցազրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը, 2-րդ համարը կլինի Տարոն Մարգարյանը։

Նշենք, որ դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ»։

Բաբայանը նշեց, որ չկա որոշում այլ հարցերի վերաբերյալ, դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել