Անցած շաբաթ զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ անցած շաբաթ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ելք չեն կատարել:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել