Փողը մի հետաքրքրիր բան է, որ երբ իրենից շատ է լինում, մարդիկ չեն իմանում ոնց ծախսեն. Էդմոն Մարուքյան

«Երեք տարի առաջ, որ եղավ հեղափոխություն, միայն Սերժ Սարգսյանի դեմ չէր, հեղափոխությունը եղել է համակարգի դեմ: Մերժվել է համակարգն, իր բոլոր դերակատարներով: Եթե դերակատարների մի մասը մտածում է՝ դա եղել է Սերժ Սարգսյանի դեմ, բայց մեր դեմ չի եղել ուրեմն մենք կարող ենք մասնակցել, չի լինի այդպես, որովհետև դա նույն համակարգն է, որը որ եղել է»,-այս մսին այսօր՝ մայիսի 10-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ կա այլընտրանք:

«Փողը մի հետաքրքրիր բան է, որ երբ իրենից շատ է լինում, մարդիկ չեն իմանում ոնց ծախսեն: Մարդիկ փողով վերլուծություններ են անում, որ ժողովրդին ասեն՝ ժողովուրդ ջան, դու այլընտրանք չունես կամ ներկա դժգույնն ես ընտրում կամ հետ ես գնում»,-ասաց պատգամավորը:

Մարուքյանն ասաց, որ իր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է. «Եղբայր, քեզ բոլորս ողջունեցինք, ասացինք շնորհակալ ենք, բայց կառավարման մեջ դու տապալեցիր: Դու կադրային քաղաքականություն չունես, դու խելացի մարդկանց չես ուզում, որ քո կողքին լինեն»:

Պատգամավորի խոսքով՝ եթե այս ընտրություններում երկու բևեռներից որևէ մեկը հաջողություն ունենա Հայաստանը ապրելու տեղ չի լինի, ատելությունը շարունակվելու է: Նա նշեց, որ եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը` 5 տարի փորձելու է ապացուցել, որ ինքը մեղավոր չէր, եթե նրանք ընտրվեն 5 տարի փորձելու են ապացուցել, որ ինքն է մեղավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել