Ալեն Սիմոնյանը՝ պատահմամբ միացված ձայնային հաղորդագրության մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպզրույցում անդրադարձավ նիստի ժամանակ պատահմամբ միացված ձայնային հաղորդագրությանը:

Նա ասաց, որ այդ ձայնագրությունում ոչ մի էական բան չկար:

«Կակռազ հենց դրա մասին այլևս չենք մտածում, որովհետև դրա մասին հենց իրավապահները պետք է մտածեն: Մի անհանգստացեք այդտեղ որևիցե բան չեք կարողանալու գտնեք: Չնայած, վստահ եմ, որ ինչ-որ բաներ կհորինեն, թող քննարկեն հորինեն, որևիցե խնդիր չկա»,-ասաց նա:

Նա ասաց, որ պարզապես պետք չէր, որ դա լսվեր նիստի ժամանակ:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստի օրակարգում եղած հարցերի քվեարկության ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսից միացավ ձայնային հաղորդագրություն, որը լսվեց Սիմոնյանի բարձրախոսից:

«Ա՜, չգիտեմ, Քոչարյանի դատն է»,-լսվեց հաղորդագրությունից: Ամենայն հավանականությամբ՝ ձայնը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանինն էր։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «Ուփս»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել