Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է․ քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է․

«Սիրելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ շնորհիվ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության նպատակային և հետևողական աշխատանքի՝ Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է: Այս պահին աշխատանքներ են տարվում 6-րդ գոտում, որը ներառում է քաղաքի 20-25 տոկոսը, այն ընդգրկում է ներքոհիշյալ փողոցները. Խարկովյան, Վ. Վաղարշյան, Ավ. Իսահակյան, Լեո, Արթ. Մկրտչյան, Մարշալ Բաղրամյան, Ի. Թևոսյան, Վ. Սարգսյան, Հովհ. Թումանյան, Մարտունի, ԳՐ. Լուսավորիչ, Հ. Հակոբյան:

Ընկերւթյան աշխատակիցների ջանքերով վերոհիշյալ փողոցների ջրամատակարարումն այսօր երեկոյան կամ ամենաուշը վաղն առավոտյան կարգավորված կլինի: Առաջիկա ժամերին այստեղ ևս աշխատանքները կավարտվեն և արդեն մայրաքաղաքն ամբողջությամբ կթոթափի երեկվա վթարի հետևանքները: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել