Կասեն, որ գիժ-գիժ դուրս եմ տալիս, բայց ես երբեք չեմ հուսահատվում ժողովուրդ. Սասուն Միքայելյան

Շարունակելով մարզային այցերը, Երկրապահ կամավորականների միության և վարչության անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Տավուշի մարզում էին:

Այս մասին տեղեկանում ենք Երկրապահ կամավորականների միությունից:

«Այն ինչ արել է երկրապահը՝ չպետք է մոռանալ: Երկրապահն իր ձեռագիրն է թողել հայոց նորագույն պատմության մեջ: Մենք պետք է կարողանանք այդ հայրենասիրությունը փոխանցել ապագա սերնդին: Այն տարածքը, որտեղ զոհվել են մեր տղերքը, դարձել է մեզ համար սրբավայր և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը: Շատ մարդիկ կասեն, որ գիժ-գիժ դուրս եմ տալիս, բայց ես երբեք չեմ հուսահատվում, ժողովուրդ»,-այս մասին ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել