Էդմոն Մարուքյանը՝ իշխանության նախընտրական կարգախոսի մասին

«Ընտրությունների կազմակերպումով իշխանությունները ոչ մեկին լավություն չեն անում: Քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է և իշխանությունը պետք է քայլ անի ճգնաժամը լուծելու: Այդ մենք ենք ընդառաջել, որ լինի ընտրություններ»,-այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե մի բան պայմանավորվում են ժողովրդի հետ, խոսք են տալիս, ապա պետք է արձակեն խորհրդարանը:

«Եթե մենք որևէ ձևով այդ պրոցեսը խաթարենք, դա կնշանակի, որ մենք չենք ուզում, որ մեր ժողովուրդը որոշի, թե ով է Հայաստանն այս վիճակից հանելու»,-ասաց պատգամավորը:

Մարուքյանն ասաց, որ ըստ Սահմանադրության՝ խորհրդարանն արձակելու ուրիշ հնարավորություն չկա: Անդրադառնալով ընտրական ցուցակին՝ ասաց, որ դրանք դեռ չեն կազմվել:

«Այս իշխանությունը 3 տարվա իր կառավարման արդյունքում կարգախոս է բերել շրջանառության մեջ, որը հետևյալի մասին է՝ ապագա կա: Հայաստանում երբեք այդ հարցը չէր առաջացել, ապագա կա, թե՞ չկա: Հիմա պետք է մարդուն համոզես, ասես՝ ապագա, կա, ապագա, կա, որ ինքը հավատա: Այս իշխանությունը այդ կարգխոսով ամփոփում է իր գործունեության շրջանը: Ապագան դարձել է հարցական»,-նշեց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել