Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից էլ որևէ մեկը կպատվաստավի չինական պատվաստանությով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չասաց, թե այսօր որ պատվաստանյութով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ․ «Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»։

Նա միայն նշեց, որ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսն էլ կպատվաստվի Sputnik V-ով: Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից էլ որևէ մեկը կպատվաստավի չինական պատվաստանությով:

Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը ծիծաղ առաջացրեցին խորհրդարանի դահլիճում:

«Եթե առողջապահության նախարարությունը, համաճարակների կանխարգելման մարմինները որևէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն՝ լավն է», – ավելացրեց վարչապետի պաշտոնակատարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել