Աննա Ջավախյանը դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները

Աննա Ջավախյանը դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները։ Այս մասին Աննա Ջավախյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի երևանցիներ, այսօր որոշում եմ կայացրել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները դադարեցնելու մասին։ Պատճառներն անձնական են, խնդրում եմ հարգել որոշումս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանու իմ գործընկերներին և Երևանի քաղաքապետին համատեղ աշխատանքի համար՝ ի շահ և բարօրություն մեր սիրելի քաղաքի։ Ինձ համար գերագույն պատիվ էր ձեզ հետ աշխատելը, առհասարակ ձեզ բոլորին ճանաչելը։ Մաղթում եմ մեծ ուժ ու եռանդ հետագա աշխատանքում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել