11:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով

Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով: Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ «Այս հայտարարությունից բխում է, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել խորհրդարանական ուժերից առ այն, որ իր հրաժարականի պարագայում չեն ներկայացնի վարչապետի թեկնածու, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում»։

Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: Այսպիսով, Փաշինյանի հրաժարականը նախատեսվում էր ապրիլի երկրորդ կեսին՝ մոտավոր ժամկետն ապրիլի 20-ն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել