Դատվածության մարման ժամկետները անչափահասների համար

Ինչպես գիտենք, հանցանք կատարած անչափահասների նկատմամբ օրենսդիրը ցուցաբերել է առանձնահատուկ՝ ավելի մեղմ մոտեցում: Այդ սկզբունքով են սահմանված նաև դատվածության ժամկետները:

Այսպես՝ մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար Քրեական օրենսգրքով նախատեսված դատվածությունը մարվելու ընդհանուր ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝
1) մեկ տարվա՝ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
2) երեք տարվա՝ ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
3) հինգ տարվա՝ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել