Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը:
Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել յոթ տարին:
Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասը տարին:
Ըստ դատավճիռների համակցության՝ ազատազրկման ձևով նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տարին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net