«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 5 կգ քաշով աղջիկ է ծնվել։
Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Մարիամը լույս աշխարհ է եկել 5 կգ քաշով և 53 սմ հասակով մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի օգնությամբ։
Մարիամը երիտասարդ ընտանիքի առաջնեկն է և այսօր արդեն դուրս է գրվում հիվանդանոցից։
Չնայած նորածնի մեծ քաշին՝ մայրիկը և բալիկը խնդիրներ չեն ունեցել»։