Նոր ավիաընկերություն կստեղծվի․ Սուրեն Պապիկյան

Առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ավիաընկերություն՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ համագործակցության շրջանակում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը։ Դա արվում է միջազգային համագործակցության շրջանակում, հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսվում է մեր կողմից: Դաշտը բաց է, մենք սրա մասին հայտարարել ենք, պատրաստ ենք այլ գործընկերների ևս ամեն ինչով օգնել»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել