Ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը էականորեն պետք է փոփոխվի, անցում կատարվի պրոֆեսիոնալ բանակի․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազհգային պայմանագրերով ու փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ։

«Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը, ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում է Ռուսաստանի վրա և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ռազմավարական հեռանկարում պետք է քննարկվի Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը էականորեն պետք է փոփոխվի։

Վարչապետի խոսքով, քննարկվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, քննարկումներ կան Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել