Արտակ Դավթյանը պետք է դատվի. Գևորգ Գորգիսյան

«Աշխարհում յուրաքանչյուր հայ կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը, մենք պետք է ստեղծենք այդ նախադրյալները, պետք է ստեղծենք այդ գործիքակազմը, որպեսզի նրանք կարողանան ներգրավել և հայրենիքին ծառայելը միայն սահմանագծին կանգնելով չի լինում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով հնարավորություն է տրվում բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին չմիանալու վերաբերյալ պատգամավորն ասաց, որ չեն հասցրել ծանոթանալ վերջնական զեկույցին և դրան միանալ. «Հիմա ավելի առաջնային գործեր կան կարծում եմ»,-շեշտեց նա:

«Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում ես կարծում եմ կա բավարար նյութ, որպեսզի Արտակ Դավթյանի դեմ հարուցվի քրեական գործ և այդ գործի շրջանակներում ստիպված լինի պարզաբանումնր տալ ինչու է ինքը մեղավոր: Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու, որոնք ակնհայտ էր, որ մենք չէինք կարողանալու օգտագործել, երբ նա ԳՇ պետ էր: Արտակ Դավթյանի գլխավորությամբ Հայաստանը պատրաստվել է պարտության»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել