Քարաթափման հետևանքով գազատար խողովակը վնասվել է, գյուղի գազամատակարարումը՝ դադարեցվել․ ԱԻՆ

Ապրիլի 6-ին, ժամը 20:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներից դեպի գյուղի աղբյուր տանող հատվածում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը միակողմանի փակվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Նուռնուս համայնքը սնուցող 100 մմ տրամագծով գազատար խողովակը. Նուռնուս գյուղի գազամատակարարումը դադարեցվել է:

Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել