Եթե դատավորն ունի ներքին անկախություն, ապա կարծում եմ որևէ լծակ, որևէ իշխանություն չի կարող իր վրա ճնշում գործադրել. դատավոր Լիանա հակոբյանը՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումների մասին

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումների մասին լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանում ներկայացրեց Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը. «Վարչական դատարան է ներկայացվել 2 հայցադիմում, երկու տարբեր պահանջներով, մի հայցը եղել է անվավեր ճանաչելու պահանջով՝ համապատասխան հրամանագիրը, երկրորդը՝ առոչինչ ճանաչելու պահանջով: 2 հայցադիմումները մակագրվել են մեկ դատավորի, 2-ով էլ դատավորը արտահայտել է միևնույն դիքորոշումը, գտնելով, որ 2 հայցատեսակն էլ սխալ է, դատավորը մատնանշել է ճիշտ հայցատեսակը և արդյունքում ունենք հետևյալ պատկերը՝ 2 հայցադիմումներից մեկի առնչությամբ կողմը համաձայնել է դատարանի կողմից մատնանշմանը, ըստ դրա շտկել է հայցատեսակը, կրկին ներկայացրել է հայցադիմումը և դատարանի կողմից ընդունվել է վարույթ:

Այնուհետև ներկայացվել է 3-րդ հայցը, որը կրկնել է նախորդ հայցը առոչինչ ճանաչելու և արդեն իմ նախագահությամբ արդեն նորից մատնանշվել է նույն հայցատեսակը, ինչ նախորդ դատավորը:

Արդյունքում ունենք մեկ գործ վարույթ ընդունված այն հայցատեսակով, որը մատնանշել էր դատավորը, իսկ այն 2-ի վերաբերյալ ես այս պահին բողոք չեմ տեսել, բայց ըստ մամուլում տարածված լուրերի 2 հայցադիմումով էլ պետք է Վերաքննիչ դատարան ներկայացվի»,-ասաց նա:

Անդրադառնալով դատավորների վրա ճնշումներին Լիանա Հակոբյանը նշեց. «Եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում աշխատելու, ապա կարծում եմ որևէ լծակ, որևէ իշխանություն չի կարող իր վրա ճնշում գործադրել»,-ասաց դատավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել