Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման ակտիվ գործընթաց է գնում, պատվաստանյութի համար անգամ պետարազմներ են մղվում՝ որն է ավելի լավը, որը՝ վատը։
Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը՝ հարց ուղղելով առողջապահության նախարարին։ Նա հետաքրքրվեց նաև, թե կրկնավարակի քանի՞ դեպք է գրանցվել Հայաստանում, և ե՞րբ կարող է ՀՀ քաղաքացին իր կամքով, իր գումարով գնա պատվաստվի։
«Մեզ մոտ մինչև 300 կրկնավարակի օրինակ ունենք, բայց դրանք ենթակա են մանրամասն վերլուծության, որպեսզի անվանումը դնենք կրկնավարակ, որոշակի չափանիշների այն պետք է համապատասխանի, առաջին և երկրորդ թեստավորման արանքում գոնե 90 օր ժամկետ պետք է լինի և այլն։ Մեր մասնագիտական խումբն ուսումանսիրություններ է արել և շուտով կհրապարկենք դրանց արդյունքները»,-ասաց ԱՆ Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ աշխարհում պատվաստանյութ ձեռք բերելու մրցավազք է։
Մանրամասները՝ տեսանյութում