Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Մարտի 23-ին մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա 58 տարեկան էր։ Մահվան պատճառը եղել է Сovid-19-ը:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին նրա հարազատներից:

Հակոբ Հակոբյանը հոսպիտալացվել էր մահվանից 2 օր առաջ:

Նշենք, որ նա Ազգային ժողովի պատգամավոր է եղել 1999 թվականից մինչև 2007 թվականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել