Վարչապետի որոշումներով նախարարը, մարզպետը, տեսչական մարմնի ղեկավարն արձակուրդ են գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին որոշումներ է ստարգերլ, որոնց համաձայն մի քանի պաշտոնյաներ արձակուրդ են գնում։

Մասնավորապես․

– Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նախարարին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

– Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տրամադրվել է 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 14-23-ը ներառյալ:

Համբարձում Մաթևոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը:

– Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին տրամադրվել է 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 5-8-ը ներառյալ և 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի ապրիլի 9-22-ը ներառյալ:

Ալեքսանդր Շագաֆյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Կրթության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել